Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀԱԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիայի սակագնի վերանայումը հնարավոր է 2020 թվականից

 ՀԱԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիայի սակագնի վերանայումը հնարավոր է 2020 
թվականից

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական ատոմային էլեկտրակայանի արտադրած էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխությունը կախված է մի քանի գործոններից, սակայն սակագնի վերանայում կլինի միայն 2020 թվականից: Այս մասին նշվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ հունիսի 20-ի նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հունիսի 20-ի որոշմամբ Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի ժամկետի երկարաձգման նպատակով ռուսական 270 միլիոն դոլարի վարկի վերադարձը կապահովվի էլեկտրաէներգիայի սակագնի հաշվարկում ներառելու միջոցով: Հանձնաժողովը սահմանել է, որ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգում» ծրագրի իրականացմանն ուղղված ներդրումային ծրագրի շրջանակում ներգրավվելիք միջոցների վերադարձը կապահովվի էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության սակագնի հաշվարկում դրանց սպասարկման և մարման ծախսերը ներառելու միջոցով` ըստ ենթավարկային պայմանագրում ամրագրված պայմանների:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀԾԿՀ զարգացման և մոնիթորինգի վարչության պետ Սերգեյ Աղինյանը նշեց, որ ցանկացած լրացուցիչ ծախս ընկերություններում սակագնի բարձրացման է բերում, սակայն ներդրման արդյունքները, որոնք բերում են հզորության մեծացման, կյանքի երկարաձգման, կարող են հանդիսանալ նվազեցնող գործոններ: Այնպես որ, սակագնի հետ կապված որոշումը կայացնելիս երկու գործոնն էլ հաշվի կառնվեն:

ՀԱԷԿ-ի տնօրեն Մովսես Վարդանյանը նշեց, որ դեռ հնարավոր չէ ասել՝ որքան կկազմի սակագինը, սակայն ներդրումների հետ վերադարձի նպատակով դիմելու են սակագնի բարձրացման հայտով: Իսկ սակագնի փոփոխության հարց կառաջանա, երբ սկսվի ռուսական վարկի մարման գործընթացը՝ 2020 թվականից ոչ շուտ:

Վարդանյանի տեղեկացմամբ՝ ՀԱԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիայի վաճառքը (մատակարարումը էլցանցերին) 2018թ. փետրվարի 1-ից առանց ԱԱՀ-ի 9.03 դրամ/կվտժ է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am