Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՖՄԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ֆրանկոֆոն երկրների խմբի լիագումար նիստին

ՖՄԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ֆրանկոֆոն երկրների 
խմբի լիագումար նիստին

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը հունիսի 15-ին մասնակցեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ֆրանկոֆոն երկրների խմբի լիագումար նիստին՝ որպես հատուկ հյուր:

Դեսպան Տեր-Ստեփանյանը ներկաներին տեղեկացրեց Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքի մասին, ինչպես նաև հանգամանալից անդրադարձավ գագաթաժողովի շրջանակներում նախատեսվող միջոցառումներին, ներկայացրեց ընդունվելիք փաստաթղթերի, հիմնական թեմայի վերաբերյալ տեղեկատվություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ՖՄԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը, մասնավորապես, ընդգծեց, որ Հայաստանն ամբողջությամբ ներգրավված է գագաթաժողովի նախապատրաստական աշխատաննքերում՝ ողջ ֆրանկոֆոն ընտանիքի համար Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի հաջողությունը, ինչպես նաև այդ իրադարձության միջազգային հնչեղությունն ապահովելու նպատակով:

Լիագումար նիստին ներկա էին ՅՈՒՆԵՍԿՕ-ում հավատարմագրված շուրջ 50 ֆրանկոֆոն երկրների պատվիրակությունների ղեկավարներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am