Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը և Արդշինբանկը առավել հարմարավետ են դարձնում քարտապանների սպասարկումը

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը և Արդշինբանկը առավել հարմարավետ են դարձնում 
քարտապանների սպասարկումը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և Արդշինբանկի համագործակցության արդյունքում այսուհետ երկու բանկերի ArCa, VISA և MasterCard քարտապանները կկարողանան բանկոմատներից կանխիկացման գործարքներ իրականացնել իրենց բանկում գործող սակագներով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հունիսի 20-ից ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի ArCa, VISA և MasterCard տեսակի քարտերը Արդշինբանկի բանկոմատներում կսպասարկվեն ըստ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի կանխիկացման գործարքների համար սահմանված սակագների: Միևնույն ժամանակ Արդշինբանկի վերոնշյալ քարտերի սպասարկումը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի բանկոմատներում կիրականացվի համաձայն Արդշինբանկի բանկոմատներում կանխիկացման գործարքների համար սահմանված սակագների:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի բանկոմատների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:

Արդշինբանկի բանկոմատների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի VISA և MasterCard տեսակի քարտերի հաճախորդների համար նմանատիպ հնարավորություն գործում է նաև ՎՏԲ-Հայաստան բանկի բանկոմատներից օգտվելիս:

ՎՏԲ-Հայաստան բանկի բանկոմատների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am