Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Անակնկալներով լի Մունդիալ. Սենեգալը հաղթեց Լեհաստանին. H խումբ

Անակնկալներով լի Մունդիալ. Սենեգալը հաղթեց Լեհաստանին. H խումբ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի 21-րդ առաջնության խմբային առաջին փուլն ավարտվեց H խմբի Լեհաստան-Սենեգալ խաղով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մոսկվայի «Սպարտակ» մարզադաշտում կայացած խաղի մեկնարկային րոպեներին հավասար պայքար էր ծավալվել: Թե Սենեգալը, թե Լեհաստանը կարողանում էին երբեմն-երբեմն գրոհել և հաջող պաշտպանվում էին: Լեհերի կազմում 100-րդ հոբելյանական հանդիպումն էր անցկացնում Կուբա Բլաշիկովսկին: Սենեգալի հերթական հակագրոհներից մեկի ժամանակ Լեհաստանի հավաքականի պաշտպան Սիոնեկը ինքնագոլի հեղինակ դարձավ: Թիմերը հանգստի գնացին 0:1 հաշվով՝ հօգուտ Սենեգալի:

 

Երկրորդ կեսում՝ 60-րդ րոպեին, լեհ ֆուտբոլիստները կոպտագույն սխալ թույլ տվեցին՝ գնդակը հետ ուղարկելով, որից օգտվեց Սենեգալի հարձակվող Նյանգը և գրավեց Շչեսի դարպասը՝ 0:2: Լեհերը ոչ միայն չէին կարողանում արդյունավետ գրոհել, այլ մեկ-մեկ աչքաթող էին անում սենեգալցի հարձակվողներին: Լեհերը խաղի 86-րդ րոպեն եվրոպացիները կարողացան կրճատել հաշվի տարբերությունը: Կրիխովնյակը հաշիվը դարձրեց 1:2: Ի վերջո այս մունդիալում հերթական անգամ անսպասելի արդյունք գրանցվեց և ԱԱ-ի ֆավորիտներից մեկը՝ Լեհաստանի հավաքականը, 1:2 հաշվով պարտություն կրեց Սենեգալից:

 

Ֆուտբոլի Լեհաստանի ազգային թիմը հաջորդ խաղը կանցկացնի հունիսի 24-ին՝ մրցելով Կոլումբիայի հետ: Նույն օրը Սենեգալը կմրցի Ճապոնիայի հետ:

Առաջին տուրից հետո Ճապոնիայի և Սենեգալի թիմերը H խմբի առաջատարներն են՝ 3-ական միավորով: Կոլումբիան և Լեհաստանը միավոր չունեն:

Մունդիալի մասին այլ նյութեր այստեղ:

Լուսանկարները՝ FIFA


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am