Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արթուր Դավթյանը նոր և նախկինում կատարված հանցագործությունների բացահայտման ավելի բարձր հավանականություն է տեսնում

Արթուր Դավթյանը նոր և նախկինում կատարված հանցագործությունների 
բացահայտման ավելի բարձր հավանականություն է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում վերջին զարգացումների համատեքստում ՀՀ գլխավոր դատախազը բարձր է համարում ինչպես նոր, այնպես էլ նախկինում արված և չբացահայտված որոշ հանցագործությունների բացահայտման հավանականությունը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դա պայմանավորեց նրանով, որ այդ հարցում զգում են հանրության ավելի  լայն աջակցություն: «Վարույթ իրականացնող մարմինները իրենց գործառույթը միշտ իրականացրել են այնպես, ինչպես իրականացնում են այսօր: Այլ բան է, թե այդ վարույթի շրջանակներում որքանով է հաջողվել տեղեկատվություն ստանալ: Այսօր մենք ունենք իրավիճակ, երբ քաղաքացիները նախկին վարույթների շրջանակներում հարցաքննվել են և չեն համագործակցել, չեն տվել իրենց հայտնի տեղեկությունները կամ նյութերը, իսկ այսօր պատրաստակամ են հայտնել իրենց տեղեկություններն ու տրամադրել նյութերը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Դավթյանը:

Հարցին, թե ինչն է պատճառը, որ քաղաքացիները սկսել են ավելի լայնորեն համագործակցել վարույթ իրականացնող մարմինների հետ, Դավթյանը պատասխանեց. «Կարծում եմ, սրա բացատրության իրավական մեխանիզմը չկա, բայց բոլորիդ քաջ հայտնի է՝ հանրային մասնակցությունը, հանրային ակնկալիքները այս բացահայտումներից վերջին զարգացումներով պայմանավորված մեծացան, և հանրությունը գնահատեց, որ ինքն այդ գործընթացի մասնակիցը պետք է լինի»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am