Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գերմանիայում ՀՀ դեսպանը հանդիպել է ԵՊՀ-ի գերմանացի շրջանավարտների հետ

Գերմանիայում ՀՀ դեսպանը հանդիպել է ԵՊՀ-ի գերմանացի շրջանավարտների հետ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանը հունիսի 16-ին Բեռլինում հյուրընկալեց 1969-1976թթ. նախկին Գերմանիայի Ժողովրդավարական Հանրապետությունից Հայաստանում` Երևանի պետական համալսարանում, բարձրագույն կրթություն ստացած ֆիզիկոսներին, մաթեմատիկոսներին և կենսաբաններին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից: 

Ընդհանուր առմամբ` ԵՊՀ-ում այդ տարիներին սովորել և ավարտել են 90 գերմանացիներ: Նրանցից ոմանք առ այսօր վարժ տիրապետում են հայերենին և պահպանում սերտ կապեր իրենց հայաստանյան ընկերների հետ: 

Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես եկավ մաթեմատիկոս, դոկտոր Ռյուդիգեր Բուրխհարդթը: 

Ներկաների խնդրանքով դեսպան Սմբատյանը ներկայացրեց հայաստանյան կրթական համակարգի արդի զարգացումները, ինչպես նաև ՀՀ արտաքին և ներքին քաղաքականությունը, ձեռքբերումները մշակութային, գիտակրթական և մի շարք այլ ոլորտներում: 

Պատասխանելով ներկաների հարցերին` դեսպանն անդրադարձավ 2019թ. ԵՊՀ-ի հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառումներին նրանց մասնակցությանն առնչվող հարցերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am