Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ճապոնիայում տասնյակ հետցնցումներ են տեղի ունեցել ուժգին երկրաշարժից հետո

Ճապոնիայում տասնյակ հետցնցումներ են տեղի ունեցել ուժգին երկրաշարժից հետո

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի Օսակայի պրեֆեկտուրայում մեկ օրվա ընթացքում շուրջ երեք տասնյակ հետցնցումներ են տեղի ունեցել ուժգին երկրաշարժից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է երկրի գլխավոր օդերեութաբանական վարչությունը:

Դրանցից չորսը չորսբալանոց ցնցումներ են եղել ըստ Ճապոնիայում ընդունված յոթբալանոց սանդղակի: Օդերեւութաբանները նախազգուշացնում են, որ ուժգին ստորգետնյա ցնցումներն այդ շրջանում հնարավոր են մեկ շաբաթվա ընթացքում: Ուժգին ցնցումների հավանականությունը հատկասպես մեծ Է առաջին երկու-երեք օրերին: Ազգային օդերեւութաբանական վարչության տեղեկատվության համաձայն՝ հունիսի 18-ի առավոտյան տեղի ունեցած երկրաշարժի մագնիտուդը կազմել Է 6,1:

Ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվում Էր 13 կմ խորության վրա Օսակա պրեֆեկտուրայի հյուսիսում: Երկրաշարժի կապակցությամբ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի դիվանատանն առընթեր աշխատում Է ճգնաժամային շտաբը: Այս պահի դրութամբ տեղեկատվություն կա չորս զոհվածների եւ 360 տուժածների վերաբերյալ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am