Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատվիրակությանը

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է Եվրոպական խորհրդարանի 
պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը հունիսի 19-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ ՄըքԱլիսթերի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախարարի տեղակալ Քրմոյանը կարևորել է պատվիրակության՝ Հայաստան կատարած այցն ու անդրադարձել Կառավարության նոր ծրագրի՝ դատաիրավական ոլորտում նախանշած առաջնահերթություններին՝ այդ համատեքստում հատկանշական համարելով էական բարեփոխումներ իրականացնելու քաղաքական կամքի առկայությունը:

Դեյվիդ ՄըքԱլիսթերը նշել է, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել ժողովրդավար Հայաստանին դատական համակարգի անկախացման և կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված աշխատանքներում՝ երկրում օրենքի գերակայությունն ու մարդու իրավունքների պաշպանությունն ամրապնդելու նպատակով:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Հայաստանի և Եվրամիության միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսված գործողություններին, ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության կարողությունների զարգացմանը և այլ հարցերի:

Հանդիպման ավարտին նախարարի տեղակալ Քրմոյանը և Եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչ ՄըքԱլիսթերը շեշտել են կոռուպցիայի դեմ պայքարում անկախ դատական իշխանություն ունենալու անհրաժեշտությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am