Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԿԳ նախարարն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողին

ԿԳ նախարարն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, ԿԳ նախարարն անդրադարձել է կրթության ոլորտում ՄԱԿ-ի տարբեր ծրագրերի հետ առկա համագործակցությանը ու շեշտել վերջինիս զարգացմանն ուղղված կառուցողական երկխոսության կարևորությունը:

Հանդիպման առանցքում հիմնականում եղել են կրթության ոլորտում նախանշվող բարեփոխումները, որոնք ընդգրկելու են կրթության բոլոր աստիճանները՝ հանրակրթությունից մինչև բարձրագույն կրթություն:Անդրադառնալով կրթության ոլորտի ապաքաղաքականացման խնդրին՝ Արայիկ Հարությունյանը մասնավորապես նշել է, որ հանրակրթության ոլորտի բարեփոխումներում կարևորվելու է ուսուցչի վարկի բարձրացումն ու ծնողական համայնքի մասնակցությունը:

Միջին մասնագիտական (ՄԿՈւ) և բարձրագույն կրթական աստիճաններում ԿԳ նախարարն ընդգծել է կրթություն-աշխատաշուկա կապի ամրապնդման հարցը: «Մեզ համար շատ կարևոր է ՄԿՈւ ոլորտի զարգացումը, որը կնվազեցնի ճնշումը ավագ դպրոցի և բուհական համակարգի վրա»,-նշել է Արայիկ Հարությունյանը:

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին ողջունել է կրթության ոլորտի նոր ղեկավարության կողմից նախատեսվող բարեփոխումները և պատրաստակամություն հայտնել փոխգործակցության խորացման ուղղությամբ: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև կրթության ոլորտի բարեփոխումներին միտված օրենսդրական փոփոխություններին և համագործակցության մի շարք հարցերի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am