Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Գեղարքունիք» ՋՕԸ-ում ոռոգման նախապատրաստական շրջանի վերջին աշխատանքներն են կատարվում

«Գեղարքունիք» ՋՕԸ-ում ոռոգման նախապատրաստական շրջանի վերջին 
աշխատանքներն են կատարվում

ԳԱՎԱՌ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի գյուղացիական տնտեսությունները հունիսի 20-ից ամբողջովին պատրաստ կլինեն ոռոգման շրջանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Գեղարքունիք» ՋՕԸ տնօրենի տեղակալ Հայկ Սհոյանը, այս օրերին ընկերության սպասարկման ոլորտում գտնվող պոմպակայաններում, ջրանցքներում, ջրատարներում, ջրամբարներում իրականացվում են նախապատրաստական վերջին աշխատանքները՝ սկսվող ոռոգման շրջանը կազմ ու պատրաստ դիմավորելու համար:

«Մեր բոլոր տեղամասերում ընթանում են նախապատրաստական ակտիվ աշխատանքներ: Վերանորոգվում է Երանոսի պոմպակայանի կտուրը եւ էլեկտրասարքավորումները, կապիտալ նորոգման է ենթարկվում Սարուխանի մոտեցնող ջրանցքը 100 մետր երկարությամբ,նորոգվում է Ներքին Գետաշենի «Ջրվեժի» առուն, Գեղամաբակի եւ Այրքի ջրանցքները, մաքրման աշխատանքներ են կատարվում մյուս ջրանցքներում ու ջրատար առուներում: Վարդենիսի տարածքում արդեն ոռոգվում են սխտորի ցանքերը եւ հացահատիկի արտերը: Մարտունու տարածքում պոմպակայանները կգործարկվեն հունիսի 25-ից, Գավառի տարածքում՝ հուլիսի սկզբից: Հուսով եմ, որ ոռոգման ջուրն անխափան ու ժամանակին կհասնի շահառուներին»,-ներկայացրեց Հայկ Սհոյանը:

Թե՛ ՋՕԸ տնօրինության, թե՛ հողագործների մտահոգությունը սակավաձյուն ձմեռն էր ու սակավաջուր տարի ունենալու վախը, սակայն այն փարատվել է մայիս-հունիս ամիսների առատ տեղումների արդյունքում: Իսկ կարեւորն այն է, որ Լանջաղբյուր եւ Գեղարքունիք գյուղերին ոռոգման ջուր մատակարարող 3 ջրամբարները լիովին լցված են ջրով:«Տեղումները մեզ շատ օգնեցին հատկապես սածիլման շրջանում, ինչը հնարավորություն տվեց՝ խնայել որոշ քանակի էլեկտրաէներգիա: Բացի այդ, այս պահին արդեն «Գեղարքունիք-1», «Գեղարքունիք-2» եւ «Լանջաղբյուր» ջրամբարներում ջուրն արդեն հասնում է ջրթափի աստիճանի»,-հավաստեց ՋՕԸ տնօրենի տեղակալը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am