Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Թևան Պողոսյանը Մանե Թանդիլյանի հրաժարականը ինչ-որ առումով կապում է հանրային կարծիքի հետ

Թևան Պողոսյանը Մանե Թանդիլյանի հրաժարականը ինչ-որ առումով կապում է 
հանրային կարծիքի հետ

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանի կարծիքով՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից հրաժարական տված Մանե Թանդիլյանին խանգարել են հանրային կարծիքն ու ճնշումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պողոսյանը նման կարծիք հայտնեց լրագրողների հետ հանդիպմանը:

«Մանե Թանդիլյանի հրաժարականի արդյունքում կորցրեցին այն մարդիկ, ովքեր ամեն օր մեղադրում էին կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի համար: Ոչ ոք չի կարող իր գործողություները հաշվարկել տասնյակ տարիներ հետո: Հանրային ճնշման ներքո է այդ որոշումը նա ընդունել»,-ասաց Թևան Պողոսյանն ու կոչ արեց Թանդիլյանին բանակցությունների միջոցով գալ լուծման:

Նրա կարծիքով՝ Մանե Թանդիլյանը պետք է վերադառնա իր պաշտոնին, քանի որ սոցիալական ոլորտի պատասխանատվությունը միայն կուտակային կենսաթոշակային համակարգը չէ: Հազարավոր մարդիկ ունեն այլ խնդիրներ:

Պողոսյանը հիշեց նաև, որ կուտակային կենսաթոշակային համակարգի մասին քննարկումները սկսվել են դեռ շատ տարիներ առաջ: Եվ այդ հարցին պարզապես ժամանակին ուշադրություն չի դարձվել: «Բոլորին թվացել է, թե 2018-ի հուլիսը շատ հեռու է»,-նշեց նա:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հունիսի 12-ին հայտարարել էր հրաժարական ներկայացնելու մասին: Նա հրաժարականը հիմնավորել էր պարտադիր կուտակային համակարգին դեմ լինելով: Նշանակվելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, Թանդիլյանը հայտնել էր իր դիրքորոշումը՝ պարտադիր բաղադրիչի ամբողջական ներդնումը 1 տարով հետաձգելու և հանրային քննարկումների միջոցով համակարգը փոփոխելու տեսքով՝ շահառուների համար գրավիչ տարբեր լուծումներ տալու, առանցքում ունենալով ազատ կամահայտնության սկզբունքը։ Երկար քննարկումներից հետո պարզ էր դարձել, որ իր առաջարկին կառավարությունը չի աջակցում: Ավելի վաղ՝ նախքան նախարարի պաշտոնում նշանակվելը Մանե Թանդիլյանն իր համախոհների հետ ցույցեր էր կազմակերպել այդ համակարգի դեմ:

Հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնի Կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]