Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Հայաստանից պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալներն ավելացել են

Հայաստանից պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալներն ավելացել են

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի Հանրապետությունից հունիսի 15-ի դրությամբ ընդհանուր առմամբ արտահանվել է 67 294 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 33 819 տոննայի դիմաց: Այդ թվում՝ արտահանվել է 14752 տոննա ծիրան` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 26 տոննայի դիմաց: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հայկական թարմ պտուղ-բանջարեղենը հիմնականում արտահանվել է  Ռուսաստանի Դաշնություն՝ շուրջ 64 178 տոննա, մնացածը՝ Վրաստան, ԲելառուսՂազախստան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Իրաք, Իրանի Իսլամական Հանրապետություն, Բելգիա և Ռումինիա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am