ՀՀ զինված ուժերի աշխատանքային խումբը ՌԴ-ում մասնակցում է մարտական պատրաստության գործնական միջոցառումներին
16:59, 14 Հունիս 2018
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ - ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանի գլխավորած աշխատանքային խումբը Ռուսաստանի Դաշնությունում` Չեբարկուլում, մասնակցում է ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր մարտական պատրաստության և դաշտային ուսուցման հարցերով համակարգող կոմիտեի հերթական նիստին և ՌԴ Կենտրոնական ռազմական օկրուգի զորավարժադաշտում անցկացվող մարտական պատրաստության գործնական միջոցառումներին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում