Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սիրիայից «Հըզբոլլահ»-ի դուրսբերման մասին վաղ Է խոսել. Բաշար Ասադ

Սիրիայից «Հըզբոլլահ»-ի դուրսբերման մասին վաղ Է խոսել. Բաշար Ասադ

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի նախագահ Բաշար Ասադը «Ալ Ալյամ» իրանական հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել Է, որ վաղաժամ Է «Հըզբոլլահ» լիբանանյան շարժման մարտիկներին խնդրել հեռանալու Սիրիայից, քանի դեռ շարունակվում Է պայքարն ահաբեկչության դեմ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք խոսում ենք երկրների միջեւ եռյակ դաշինքի մասին, սակայն «Հըզբոլլահ»-ը հիմնական մասնակից Է այս պատերազմում: Պատերազմը տեւական Է, եւ այդ ուժի անհրաժեշտությունը երկար Է զգացվելու: Եվ երբ «Հըզբոլլահ»-ը, Իրանը կամ մնացածներն հայտարարեն, որ ահաբեկչությունը պարտված Է, նրանք իրենք կասեն, որ ցանկանում են վերադառնալ իրենց հայրենիք… Բայց առայժմ շատ վաղ Է խոսել այդ թեմայի շուրջ»,-հավելել Է Ասադը:

«Հըզբոլլահ»-ի առաջնորդ Հասան Նասրուլլան հունիսի 8-ին հայտարարել Է, որ իր մարտիկները չեն հեռանա Սիրիայից, քանի դեռ այդ երկրի ղեկավարությունն իրենց չի ինդրել այդ մասին, նշելով, որ առաջին իսկ խնդրանքով բոլոր մարտիկները դուրս կբերվեն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am