Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԵՄ-ի դատարանը ճանաչեց կարմիր ներբանով կոշիկների արտադրության՝ Louboutin-ի բացառիկ իրավունքը

ԵՄ-ի դատարանը ճանաչեց կարմիր ներբանով կոշիկների արտադրության՝ Louboutin-ի բացառիկ իրավունքը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի արդարադատության դատարանը բացառիկ ապրանքանիշ Է ճանաչել Ֆրանսիայի Christian Louboutin կոշիկի տան՝ կարմիր ներբանով բարձրակրունկ կոշիկները: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Լյուքսեմբուրգի դատարանի՝ հունիսի 13-ին կայացրած վճռում:

Դատարանը որոշել Է, որ Հոլանդիայի Van Haren ֆիրման, որը 2012 թվականին թողարկել Է կոշիկի հավաքածու, որը ներառում Է կարմիր ներբանով կոշիկներ, խախտել Է «առեւտրական մակնիշի» (իրավունքները)՝ չնայած կոշիկի ուրիշ տեսակին»: «Louboutin առեւտրանիշը պաշտպանում Է կոշիկի կոնկրետ մասի համար կիրառվող (կարմիր) գույնի բացառիկ օգագործումը»,- ասված Է դատարանի վճռում:

Christian Louboutin-ի կոշիկների կարմիր ներբանները հայտնվել են դիզայների աշխատակցուհիներից մեկի շնորհիվ: Մի անգամ ցուցադրության ժամանակ Լուբուտենն իր ասիստենտուհու ձեռքին եղունգների կարմի լաք Է տեսել, եւ նրա գլխում միտք Է ծագել՝ դրանով ներկել սեւ ներբանը: Այս տարբերիչ գիծն այնուհետեւ կոշիկի մակնիշը հռչակել Է ամբողջ աշխարհում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am