Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Իրանում առաջին անգամ մամոնտների քարացած ատամներ են գտել. IRNA

Իրանում առաջին անգամ մամոնտների քարացած ատամներ են գտել. IRNA

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում հայտնաբերել են փղերի ընտանիքի՝ շուրջ 2 միլիոն տարի առաջ ապրած եւ բնաջնջված կաթնասունների քարացած ատամներ: Հազվագյուտ գտածոն, ինչպես հայտնել Է IRNA գործակալությունը, Իսլամական Հանրապետության հյուսիս - արեւմուտքի Արդեբիլի նահանգում Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես պատմել Է երկրի Բնական գիտությունների եւ ծագումնաբանական պաշարների բյուրոյի հնԷաբանության բաժնի ղեկավար Զահրա Օրաքը, կենդանիների մնացորդները, որոնք վերագրվում են չորրորդական պարբերաշրջանի սկզբին (անտրոպոգեն), եզակի են ոչ միայն այն բանով, որ լավ են պահպանվել եւ գրեթե վնասվածքների չեն ենթարկվել, այլեւ նրանով, որ դրանք նման տիպի առաջին գտածոներն են արդի Իրանի տարածքում: «Նախկինում նման բան այստեղ չեն գտել,- նշել Է նա:- Քարացածություններից մեկը պատկանում Է մազազուրկ մամոնտների արուի, երկրորդն՝ Էգի»:

Փորձագետի խոսքով՝ ատամների չափերի հիման վրա կարելի Է մեծ հավանականությամբ պնդել, որ առանձնյակները եղել են չափահաս: «Դրանցից մեկը հիշեցնում Է հնդկական փղերի ատամները, որոնք, հնարավոր Է, Իրանում բնակվել են շուրջ 2 միլիոն տարի առաջ»,- նշել Է Օրաքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am