Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի պետքարտուղարը կայցելի Պեկին՝ քննարկելու ԿԺԴՀ-ի շուրջ ստեղծված իրադրությունը

ԱՄՆ-ի պետքարտուղարը կայցելի Պեկին՝ քննարկելու ԿԺԴՀ-ի շուրջ ստեղծված իրադրությունը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հրավերով հունիսի 14-ին կայցելի Պեկին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության՝ հունիսի 13-ին տարածված հայտարարության մեջ:

«Մայքլ Փոմպեոն հունիսի 14-ին Չինաստան կժամանի Պետխորհրդի անդամ, ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարար Վան Իի հրավերով,-նշվում Է հաղորդագրության մեջ:-Ուղեւորության ընթացքում տեղի կունենան բանակցություններ, որտեղ պլանավորվում Է քննարկել երկկողմ շփումների զարգացումը, ինչպես նաեւ տարածաշրջանային ու միջազգային բնույթի կարեւոր հարցեր, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում»:

Ավելի վաղ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտում հայտնել են, որ Փոմպեոն հունիսի 12-ին Սինգապուրում կայացած պատմության մեջ առաջին ամերիկա-հյուսիսկորեական գագաթնաժողովից հետո այցով կուղեւորվի Հարավային Կորեա եւ Չինաստան, որտեղ նա պլանավորում Է քննարկել ԿԺԴՀ-ի շուրջ ստեղծված իրադրությունը եւ տարածաշրջանային ու երկկողմ այլ հարցեր: Ավելի վաղ լրագրողների համար անցկացված բրիֆինգի ժամանակ Փոմպեոն նաեւ հայտարարել Է, որ մտադիր Է Չինաստանում կայանալիք բանակցությունների ընթացքում ընդգծել Փհենյանի վրա պատժամիջոցների ճնշումը պահպանելու անհրաժեշտությունն այնքան ժամանակ, քանի դեռ նրա կողմից չեն կատարվել միջուկազերծմանը վերաբերող պարտավորությունները:

ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պատմական հանդիպումը հունիսի 12-ին կայացել Է Սինգապուրի Capella հյուրանոցում: Բանակցությունների արդյունքներով՝ կողմերն ստորագրել են համատեղ փաստաթուղթ: ԿԺԴՀ-ն Կորեական թերակղզու միջուկազերծման պարտավորություն Է ստանձնել ԱՄՆ-ի կողմից անվտանգության երաշխիքների դիմաց, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am