Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Արդարադատության նախարարն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Վասիլիս Մարագոսին

Արդարադատության նախարարն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի 
ներկայացուցիչ Վասիլիս Մարագոսին

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն հունիսի 11-ին ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալներ Վիգեն Քոչարյանը և Սուրեն Քրմոյանը, ԵՄ հայաստանյան պատվիրակության համագործակցության դեպարտամենտի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարը ողջունել է ԵՄ գործընկերներին և ՀՀ կառավարության անունից շնորհակալություն հայտնել նրանց Հայաստանին, մասնավորապես, արդարադատության ոլորտին ցուցաբերած աջակցության համար: Նախարարը վստահեցրել է, որ նոր Կառավարությունը վճռական է կարճ ժամանակում կյանքի կոչելու ժողովրդի սպասումները, այնուհետև ներկայացրել է արդարադատության ոլորտի բարեփոխումներին ուղղված կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերը:

Դեսպան Սվիտալսկին հաստատել է Հայաստանի հետ համագործակցելու Եվրամիության պատրաստակամությունը և նշել, որ ցանկանում են համապատասխանեցնել ԵՄ-Հայաստան մեկնարկած գործողությունները նոր Կառավարության ակնկալիքներին: Դեսպանը վստահեցրել է, որ ԵՄ-ն պատրաստ է Հայաստանում նոր և հավակնոտ ծրագրեր իրակացնելուն:

Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Վասիլիս Մարագոսը առանցքային է համարել արդարադատությունն ու օրենքի գերակայությունը հատկապես տնտեսության զարգացման, արտաքին ներդրողներ ներգրավելու համատեքստում և կարևորել արդարադատության թափանցիկության և հաշվետվողականության բարձրացմանն ուղղված գործողությունները:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ՀՀ-ում դատաիրավական բարեփոխումներին, քրեակատարողական համակարգի բարելավման և կոռուպցիայի դեմ պայքարի աշխատանքներին, ինչպես նաև քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակում համատեղ նոր ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am