Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թրամփը եւ Կիմ Չեն Ընը առանձին հանդիպում կանցկացնեն նախքան գագաթնաժողովը

Թրամփը եւ Կիմ Չեն Ընը առանձին հանդիպում կանցկացնեն նախքան գագաթնաժողովը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի վարչակազմը հաստատել Է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը եւ ԿԺԴՀ-ի առանորդ Կիմ Չեն Ընը առանձին հանդիպում կանցկացնեն նախքան հունիսի 12-ին գագաթնաժողովի սկսվելը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 11-ին Սինգապուրում լրագրողներին հայտնել Է ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդի մամուլի քարտուղար Ռոբերտ Փալիդինոն: «Ակնկալում ենք, որ ամենից առաջ կլինի դեմառդեմ հանդիպում»,- ասել Է նա:

Ավելի վաղ Սպիտակ տանը հայտնել են, որ գագաթնաժողովի սկիզբը նախատեսված Է տեղական ժամանակով ժամը 09:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 05:00-ին) Սինգապուրի Capella հյուրանոցում, որը գտնվում Է Սենտոսա կղզում, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am