Հասարակական

Կառավարությունը հաստատեց. Գագիկ Միրիջանյանն ու Կարեն Համբարձումյանը նշանակվեցին Արմավիրի և Սյունիքի մարզպետներ

1 րոպեի ընթերցում

Կառավարությունը հաստատեց. Գագիկ Միրիջանյանն ու Կարեն Համբարձումյանը նշանակվեցին Արմավիրի և Սյունիքի մարզպետներ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության որոշմամբ Գագիկ Միրիջանյանը նշանակվեց Արմավիրի, իսկ Կարեն Համբարձումյանը՝ Սյունիքի մարզպետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, որոշման նախագծերը ներկայացրեց Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց նորանշանակ մարզպետներին և մաղթեց հաջողություններ:

Կառավարության համապատասխան որոշումներով Աշոտ Ղահրամանյանը և Վահե Հակոբյանն ազատվեցին Արմավիրի և Սյունիքի մարզպետների պաշտոններից:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում