Ռաֆայել Նադալը «Ռոլան Գարոս»-ի կիսաեզրափակչում է
18:23, 7 Հունիս 2018
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը դուրս եկավ Ֆրանսիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Նադալի մրցակիցը արգենտինացի թենիսիտ Դիեգո Շվարցմանն էր, ում հետ մրցախաղը հետաձգվել էր դեռևս նախօրեից անձրևի պատճառով: 3 ժամ 47 րոպե ձգված մրցախաղում Նադալը հաղթել է 4:6, 6:3, 6:2, 6:2 հաշվով և դուրս եկավ «Ռոլան Գարոս»-ի կիսաեզրափակիչ:
«Ռոլան Գարոսն» անցկացվում է 1891 թվականից: Մրցաշարը միակն է «Մեծ սաղավարտի» չորս մրցաշարից, որն անցկացվում է հողածածկ կորտերում: «Ռոլան Գարոսի» ամենատիտղոսակիր մասնակիցը իսպանացի Ռաֆայել Նադալն է, ով 10 անգամ հաղթել է այս մրցաշարում: Այս տարի «Ռոլան Գարոսն» անցկացվում է մայիսի 27-ից հունիսի 10-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում