Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Տիգրան Սարգսյանն ազատ արձակվեց

ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Տիգրան Սարգսյանն ազատ արձակվեց

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման գործով ամբաստանյալ Տիգրան Սարգսյանը կալանքից ազատ է արձակվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանը բավարարեց պաշտպան Գրիշա Բալասանյանի միջնորդությունը և փոխեց խափանման միջոցը ստորագրությամբ բնակավայրից չհեռանալու մասին:

Տիգրան Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 3-րդ մասի, 218-րդ հոդվածի (պատանդ վերցնելը) 3-րդ մասի 1-ի կետի, 238-րդ հոդվածի (զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը) 4-րդ մասի 1, 2 կետերի հատկանիշներով:

Լուսանկարը՝  hetq.am-ի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]