Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արսեն Թորոսյանը հորդորում է բժիշկներին օգնել իրեն ոլորտում արատավոր երևույթների դեմ պայքարում

Արսեն Թորոսյանը հորդորում է բժիշկներին օգնել իրեն ոլորտում արատավոր 
երևույթների դեմ պայքարում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հորդորել է բժիշկներին օգնել իրեն վերջ տալ մի շատ կոնկրետ արատավոր ու հանցավոր երևույթի, որը դեռ առկա է մեր երկրի որոշ բուժհիմնարկներում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե վերջին շրջանում ստանում է անանուն ահազանգեր, որ որոշ բուժհիմնարկների տնօրեններ (կամ նրանց հանձնարարությամբ տեղակալներ և բաժնի վարիչներ) գումար են շորթում բժիշկներից կա՛մ ամսական կոնկրետ «նալոգ» դնելու, կա՛մ բժիշկների առանց այն էլ ցածր աշխատավարձը հետ պահանջելու միջոցով: «Խնդրում եմ ձեզ, նման դեպքում նամակ գրել azdarar@moh.am հասցեով, բայց միևնույն ժամանակ խիզախություն և համարձակություն ունենալ տալ թե՛ ձեր, թե՛ նման քայլերի դիմողների անունները: Հակառակ պարագայում մենք և մեր իրավապահ մարմիններն անզոր կլինենք ձեզ օգնելու հարցում: Նման անձինք դեռ չեն գիտակցում, որ Հայաստանը փոխվել է, և այդ արատավոր բարքերը տեղ չունեն նոր Հայաստանում: Ձեր օգնությամբ մենք «կհասկացնենք» նրանց դա: Մի վախեցե՛ք, խոսե՛ք: Մենք ձեր կողքին ենք»,-գրել է նախարարը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am