Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արարատի մարզպետը գերակա խնդիր է համարում ծիրանի մթերումը

Արարատի մարզպետը գերակա խնդիր է համարում ծիրանի մթերումը

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի նորանշանակ մարզպետն իրենց տարածաշրջանի գերակա խնդիր է համարում ծիրանի մթերումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն անդրադարձավ մարզում առկա խնդիրներին և դրանց լուծումներին:

«Առաջնային խնդիրն այս պահին կապված է ծիրանի մթերումների, վաճառքի, արտահանման հետ: Մեծ մեքենաները, որ այս պահին պետք է մարզում լինեին, չգիտես ինչու այս տարի ուշանում են: Երևի, դա կապված է այն հանգամանքի հետ, որ իրենք պատրաստ չեն եղել, որ ծիրանը շուտ է հասունացել: Գուցե նրանք  տեխնիկական պատճառներով չեն կարողացել ժամանակին գալ և ծիրանը դուրս բերել գյուղերից: Ինձ մոտ եմ հրավիրել խոշոր մթերողների: «Արտֆուդ»-ի ղեկավարությունը խոստացավ, որ այս տարի 1700 տոննա մթերում են իրականացնելու, որի 80 տոկոսը լինելու է փափուկ, հասունացած ծիրանը, և 20 տոկոսը մթերելու են մուրաբայի և կոմպոտի համար»,- նշեց մարզպետը:

11 խոշոր սուպերմարկետների ցանցի ներկայացուցիչների հայտարարությունների վերաբերյալ, որ ԱՁ-ներով աշխատելով՝ գյուղացիներին օգուտ են տվել, որպեսզի կարողանան բերքը վաճառել, Սարգսյանն ասաց, որ չի կարծում, թե անձամբ գյուղացին է այդ ապրանքը հասցրել սուպերմարկետներ:

Եզրափակելով խոսքը՝ Արարատի մարզպետն ընդգծեց, որ կան մարդիկ, ովքեր վերավաճառում են՝ գալիս են, գյուղերից ընտիր ապրանքն ընտրում և դա վերավաճառում են սուպերմարկետներին: Արդյունքում՝ գյուղացին իր անմիջական վաճառքն իրականացնում է մեծածախ շուկաներում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am