Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արցախում առաջիկա օրերին ևս լինելու են կադրային նոր փոփոխություններ. Արայիկ Հարությունյան

Արցախում առաջիկա օրերին ևս լինելու են կադրային նոր փոփոխություններ. Արայիկ 
Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի նախկին պետնախարար Արայիկ Հարությունյանը կարծում է, որ Արցախի պետնախարարի պաշտոնը սահմանափակում էր իր հնարավորությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա ասաց հունիսի 6-ին հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ:  «Ես ուզում եմ լինել ավելի  անկախ և Արցախում այդ պահանջված բարեփոխումներին ավելի ազատ մասնակցություն ունենալ՝ կարծիքներ արտահայտելով, ինչու չէ նաև քննադատություններ հնչեցնելով»,-հավելեց Հարությունյանը:

Հարությունյանի խոսքով՝ իր ղեկավարած «Ազատ հայրենիք» կուսակցությունը ակտիվորեն մասնակցելու է 2020 թվականին Արցախում կայանալիք ընտրություններին, ինչպես նաև քաղաքական մյուս բոլոր նախաձեռնություններին:

Անդրադառնալով Արցախի նախագահ Բակո Սահակյանի հավանական հրաժարականի մասին խոսակցություններին, Հարությունն ասաց, որ Բակո Սահակյանը սահմանադրության երաշխավորն է, գերագույն գլխավոր հրամանատարը և նախագահի  հաճախակի փոփոխությունը նա անիմաստ  համարում: «Ես համոզված եմ, որ մենք երկրում իրականացվող բարեփոխումների ճիշտ ճանապարհն ենք ընտրել»,-ընդգծես Արցախի նախկին պետնախարարը, հավելելով, որ առաջիկա օրերին Արցախում ևս սպասվում են  կադրային նոր փոփոխություններ:

Հունիսի 6-ին իրենց պաշտոններից հրաժարվելու դիմումներ են ներկայացրել Արցախի պետնախարարը, ոստիկանապետն ու ԱԱԾ տնօրենը:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am