Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Intel-ը 28-միջուկանի պրոցեսոր Է ներկայացրել

Intel-ը 28-միջուկանի պրոցեսոր Է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Intel ընկերությունը ծանուցել Է 28-միջուկանի պրոցեսորի մասին, որն աշխատում Է 5 գիգահերց հաճախությամբ: Ինչպես գրում Է AnandTech-ը, շնորհանդեսն անցկացվել Է Թայբեյում Computex 2018 ցուցահանդեսի շրջանակներում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Արտադրողը չի բացահայտել սարքի տեխնիկական մանրամասնությունները՝ սահմանափակվելով միայն ընդհանուր տեղեկատվությամբ: Հայտնի չԷ նույնիսկ այն, թե պրոցեսորն ինչ Էներգասպառում ունի: Cinebench արտադրողականության թեստում այն հավաքել Է 7334 միավոր: Դա ամենաբարձր ցուցանիշն Է մեկպրոցեսորային համակարգի համար: Չիպի վաճառքներն սկսվելու են 2018 թվականի վերջին: Գինը չի նշվում: Նաեւ առաջին x86-պրոցեսորի հոբելյանի պատվին Intel-ը թողարկել Է 4-ից մինչեւ 5 գիգահերց հաճախությամբ Core i7-8086K Limited Edition-ը՝ Turbo-ռեժիմով:

Ընդամենը կթողարկեն 50 հազար պրոցեսոր, իսկ 8086 մոդել ընկերությունը կխաղարկի: 8086K-ի արժեքը 425 դոլար Է: 2017 թվականին Intel-ը ներկայացրել Էր 18-միջուկանի Intel Core i9-7980XE պրոցեսորը: Չիպը դարձել Է AMD-ի 16-միջուկանի Threadripper-ի պատասխանը: Այն սպառում Է 165 վատտ եւ ունի 2,6 գիգահերց բազային հաճախություն: Պրոցեսորի արժեքը 2 հազար դոլար Է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am