Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Սփյուռքի նախարար խորհրդականի տարիքը համապատասխանում է պաշտոնի համար սահմանվածին. մեկնաբանում է փոխնախարարը

Սփյուռքի նախարար խորհրդականի տարիքը համապատասխանում է պաշտոնի համար 
սահմանվածին. մեկնաբանում է փոխնախարարը

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաղարշակ Հակոբյանի՝ ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդականի պաշտոնում նշանակումը չի հակասում օրենքին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց փոխնախարար Դավիթ Սարգսյանը՝ անդրադառնալով լրատվամիջոցներում տարածված լուրերին, թե խորհրդականի տարիքը չի համապատասխան օրենքի դրույթին: 

«Հանրային ծառայության մասին օրենքով խորհրդականի համար իսկապես սահմանված է 30 տարեկանի սահմանը: Սակայն այդ դրույթը պետք է դիտարկել մյուս դրույթների հետ համամասնորեն: Օրենքի նույն հոդվածում կա նշում, որ խորհրդականը պետք է նշանակվի պաշտոնի անձնագրին համապատասխան: Տվյալ պարագայում խորհրդականի պաշտոնի անձնագրում տարիքային սահմանափակումը բացակայում է»,-հիմնավորեց Սարգսյանը:

Նրա խոսքով՝ նույն օրենքում նշված է նաև, որ այդ 30 տարվա ցենզը սահմանող դրույթը վերաբերում է այն անձանց, ովքեր աշխատել են մինչև օրենքի ուժի մեջ մտնելը: Հետևաբար, ամեն ինչ օրինական է:

Անդրադառնալով հանրային ծառայության ոլորտում 3 տարի աշխատանքային փորձ ունենալուն՝ նշեց, որ դա նույնպես համապատասխանում է:

ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Վաղարշակ Հակոբյանը 27 տարեկան է: Ծնվել է 1991 թ. հունվարի 1-ին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am