Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Հայկ Կյուրեղյանը պատիժը կրելու է բաց ռեժիմով

Հայկ Կյուրեղյանը պատիժը կրելու է բաց ռեժիմով

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքի դիմաց 2014 թվականին օդամղիչ ատրճանակով կրակած և 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանի պատժի կրման կիսաբաց ռեժիմը փոխվել է բաց ռեժիմի: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից:

Հայկ Կյուրեղյանը կկարողանա քրեակատարողական հիմնարկից առավոտյան ժամը 8:00-ին գնալ աշխատանքի և երեկոյան 20:00-ին վերադառնալ ՔԿՀ:

Հայկ Կյուրեղյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) և 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն) և դատապարտվել 9 տարվա ազատազրկման:

2014 թվականին Հայկ Կյուրեղյանը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքի դիմաց բարձրացել էր կայանված մեքենաների մեկի վրա և օդամղիչ ատրճանակից մի քանի անգամ կրակել ոստիկանների ուղղությամբ: Այդ օրը ընթանում էր Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատական նիստը:

Լուսանկարը` aravot.am-ի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am