Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Վրացագետը հայ-վրացական հարաբերությունները խորացնելու առումով մեծապես կարևորում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի այցն այդ երկիր

Վրացագետը հայ-վրացական հարաբերությունները խորացնելու առումով մեծապես 
կարևորում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի այցն այդ երկիր

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ այդ պաշտոնում առաջին այցը Վրաստան շատ կարևոր էր միջպետական այցելությունների համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց վրացագետ Ջոնի Մելիքյանը

«ՀՀ նախագահ ընտրվելուց Արմեն Սարգսյանն առաջին այցը կատարեց Վրաստան: Թեև այն աշխատանքային էր, սակայն օրակարգը բավականին հագեցած էր՝ շատ կարևոր հանդիպումներ Վրաստանի նախագահի և վարչապետի հետ, հանդիպումներ արտասահմանցի այլ ղեկավարների հետ, ովքեր Թբիլիսիում էին»,-ասաց Մելիքյանը:

Նա կարևորեց նաև ՀՀ նախագահի հանդիպումը Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ, ով շաբաթներ առաջ է վերադարձել ակտիվ ներքաղաքական կյանք՝ որպես «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության ղեկավար: Վրացագետն առանձնացրեց նաև Արմեն Սարգսյանի ելույթը, որը շատ դրականորեն լուսաբանեց մամուլը: Փորձագիտական համայնքի կողմից արձագանքներ ևս եղան: «Հայ-վրացական հարաբերություններում շատ դրական մթնոլորտ է ստեղծվում: Ստեղծվել է հնարավորություն հարաբերություններն ավելի խորացնելու և նոր փուլ մտնելու»,-եզրափակեց նա:

Նախագահ Արմեն Սարգսյանը Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հրավերով տիկնոջ՝  Նունե Սարգսյանի հետ մայիսի 25-26-ը Թբիլիսիում ներկա է գտնվել Վրաստանի առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված տոնակատարություններին: Աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող Նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 25-ին առանձնազրույց է ունեցել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ։  Արմեն Սարգսյանը մայիսի 26-ին Թբիլիսիի Անկախության հրապարակում ներկա է գտնվել Վրաստանի Առաջին Ժողովրդավարական Հանրապետության 100-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությանը: Միջոցառումների շրջանակում զրույցներ է ունեցել նաև Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի, Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյի, Սլովակիայի նախագահ Անդրեյ Կիսկայի, Լատվիայի նախագահ Ռայմոնդս Վեյոնիսի, Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեի հետ։        


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am