Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Եվրամիությունում առաջարկել են արգելել պլաստմասե սպասքի օգտագործումը

Եվրամիությունում առաջարկել են  արգելել պլաստմասե սպասքի օգտագործումը

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական հանձնաժողովն առաջարկում է խոչընդոտել Եվրոպական Միությունում մեկանգամյա օգտագործման պլաստմասե արտադրատեսակները: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ռիա նովոստի»-ն:

«Շուկայում կարգելվի մեկանգամյա պլաստմասե իրերի արտադրանքը», -նշված է Եվրոպական հանձնաժողովի տարածած մամուլի հաղորդագրության մեջ:

Եվրամիության երկրները նաև առաջարկում են նվազեցնել պլաստմասե պարենային արկղերի օգտագործումը: Բացի այդ, ԵՄ երկրները մինչ 2025 թվականը պետք է  հավաքեն միանգամյա օգտագործման պլաստիկ շշերի 90% -ը:

Եվրոպական հանձնաժողովի առաջարկները պետք է դիտարկվեն նաև Եվրամիության եւ Եվրախորհրդարանի կողմից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am