Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սիրիայում Ռուսաստանի չորս զինծառայողներ են զոհվել

Սիրիայում Ռուսաստանի չորս զինծառայողներ են զոհվել

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի չորս զինվորականներ են զոհվել Սիրիայում զինյալների գրոհի արդյունքում։ Սիրիայի հրետանու մարտկոցի կրակը ղեկավարող ռուսաստանցի երկու խորհրդատուներ զոհվել են տեղում, ևս հինգը վնասվածքներ են ստացել, և նրանցից երկուսը մահացել են, չնայած ռուսաստանյան ռազմական հոսպիտալի բժիշկների գործադրած ջանքերին, մայիսի 27-ին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, գերատեսչության տվյալներով՝ մարտը տեղի է ունեցել Դեր էզ Զոր նահանգում, օրվա մութ ժամին. Սիրիայի կառավարական զորքերի հրետանու մարտկոցը գրոհել է ահաբեկիչների մի քանի շարժունակ խմբեր։ Սիրիական զինծառայողները գործուղված ռուսաստանցի խորհրդականների հետ ընդունել են մարտը, նշել են ՌԴ ՊՆ-ում։  

«Մոտ մեկ ժամ տևած մարտում զինծառայողները ոչնչացրել են 43 ահաբեկչի և բարձր անցանելիության վեց ավտոմեքենա՝ դրանց վրա տեղադրված խոշոր տրամաչափի սպառազինությամբ»,-տեղեկացրել են նախարարությունում։

Հրամանատարությունը բոլոր ռուսաստանցի զինծառայողներին առաջադրել է պարգևատրման համար։





Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am