Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում հնչել է վերջին զանգը

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում հնչել է վերջին զանգը

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում մայիսի 25-ին տեղի է ունեցել 2017-2018թ.թ. ուսումնական տարվա ավարտին նվիրված հանդիսավոր արարողությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,

մոնթեականների վերջին զանգն առաջին անգամ հնչել է ռազմամարզական վարժարանի նոր համալիրում։  Դիլիջանում գործող վարժարանում ստեղծված են միջազգային չափանիշներին համապատասխանող կրթական ու կացարանային պայմաններ։ Սաների կրթությունը, դաստիարակությունը, ռազմամարզական պատրաստությունը կազմակերպվում և իրականացվում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող մանկավարժների, զինվորական դաստիարակների և մարզիչների ուժերով:

Այս տարի ռազմամարզական վարժարանն ավարտել է 36 պատանի, որոնցից 34-ը ցանկություն են հայտնել շարունակել կրթությունը բարձրագույն ռազմաուսումնական հաստատություններում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am