Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արցախի մասնակցությունը բանակցություններին պատմաբանն այս պահին իրատեսական չի համարում

Արցախի մասնակցությունը բանակցություններին պատմաբանն այս պահին 
իրատեսական չի համարում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նստելը բանակցությունների սեղանի շուրջ նստելն անհրաժեշտություն է, բայց դեռևս ոչ այնքան իրատեսական:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ Արցախը պետք է բանակցությունների սեղանի շուրջ նստի, այս մասին ասաց Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը:

Նրա կարծիքով՝ խաղաղ պայմաններում բանակցելը ճիշտ է, բայց դեռևս իրատեսական չի համարում այդ գործընթացը, քանի որ Ալիևը հանդես է գալիս սպառնալիքներով: Պատմաբանի պնդմամբ` այս հարցով, առայժմ որևէ առաջընթաց պետք չէ սպասել:

«Արցախի Հանրապետության՝ բանակցող կողմ լինելու հանգամանքը կարևոր է, և ես համարում եմ, որ միշտ է այդ հարցը օրակարգային է եղել: Այսօր Ադրբեջանը բանակցությունների չի գնում, քանի որ Ալիևն այդ ընթացքում միշտ տարբեր ռազմատենչ հայտարարություններով է հանդես գալիս` ընդհուպ Երևանը գրավելու կոչերով: Չեմ կարծում, որ Ադրբեջանը անգամ թեթև կզիջի, թեկուզ, որպեսզի Արցախն անկախ կարգավիճակ ունենա: Նրանք համարում են, որ ԱՀ-ն իրենց կազմում պիտի լինի և վերջ»,- ընդգծեց պատմաբանը:

Մայիսի 9-ին Արցախում մեկնարկած մամուլի ասուլիսի ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար ամենակարևոր կոմպոնենտ է համարել ճիշտ ձևաչափով բանակցությունները, որոնց պետք է անպայման մասնակցություն ունենա նաև Արցախը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am