Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Թուրքիան կարող Է ԱՄՆ-ի դեմ միջոցներ ձեռնարկել իրեն F-35-երի մատակարարումից հրաժարվելու դեպքում

Թուրքիան կարող Է ԱՄՆ-ի դեմ միջոցներ ձեռնարկել իրեն F-35-երի մատակարարումից հրաժարվելու դեպքում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան կարող Է պատասխան միջոցներ ձեռնարկել ԱՄՆ-ի դեմ, եթե Վաշինգտոնը հրաժարվի Անկարային հինգերորդ սերնդի F-35 կործանիչներ մատակարարելուց: Նման հնարավորության մասին մայիսի 25-ին հայտարարել Է հանրապետության ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Համի Աքսոյը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Եթե նման քայլեր արվեն, ապա մենք հարկադրված կլինենք դրանց պատասխանել»,- ասել Է նա՝ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով այն նորությունը, որ ԱՄՆ-ի Կոնգրեսում ցանկանում են Թուրքիային ամերիկյան զենքի մատակարարումներն արգելել ռուսական C-400 գնելու պատճառով: Մայիսի 25-ին հայտնի Է դարձել, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը Պենտագոնի բյուջեի մասին օրինագիծ Է ընդունել 2019 ֆինանսական տարվա համար:

Այն պաշտպանության նախարարին զրկում Է Թուրքիային ամերիկյան զենքի մատակարարմանը հավանություն տալու հնարավորությունից, առանց Անկարայի կողմից ռուսական C-400 զենիթահրթիռային համալիրների գնման վերաբերյալ հատուկ զեկույցի տրամադրման: Թուրքիան ավելի վաղ հայտարարել Է ավելի քան հարյուր F-35A կործանիչ գնելու մտադրության մասին: Ամերիկացի օրենսդիրների կողմից առաջարկվող միջոցը կարող Է լրջորեն խանգարել այդ պարտավորագրին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am