Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Մեյը ԵՄ-ին կառաջարկի Brexit-ից հետո պայմանավորվել երկրորդ անցումային փուլի շուրջ. Times

Մեյը ԵՄ-ին կառաջարկի Brexit-ից հետո պայմանավորվել երկրորդ անցումային փուլի շուրջ. Times

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը պլանավորում Է Եվրամիությանն առաջարկել՝ երկրորդ անցումային փուլը համաձայնեցնել ԵՄ-ից երկրի դուրս գալուց հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 24-ին հայտնել Է The Times թերթը:

Նրա տվյալներով՝ ենթադրվում Է, որ այն կետեւի մինչեւ 2023 թվականը: Դրա ընթացքում կլուծվեն մաքսային ու առեւտրական հարցերը:

Մինչ այժմ Մեյը առաջարկությունը Բրյուսելին չի ներկայացրել այն պատճառով, որ Եվրամիությունից եւ Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցությունից բանակցությունների մասնակիցները կոնսենսուսի չեն հասել դրա շուրջ:

ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջ Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ բանակցությունները Բելգիայի մայրաքաղաքում սկսվել են հունիսի 19-ին, այն բանից գրեթե մեկ տարի անց, երբ Միացյալ Թագավորությունում այս հարցի շուրջ անցկացված հանրաքվեում 51,9 տոկոս արդյունքով հաղթանակ տարան եվրաինտեգրացման հակառակորդները:

Երկխոսությունը պետք Է շարունակվի մինչեւ 2018 թվականի նոյեմբեր, ինչից հետո կողմերը կես տարի կունենան ձեռք բերված պայմանավորվածություններն ազգային խորհրդարաններում վավերացնելու համար: Բուն Brexit-ը պետք Է իրագործվի 2019 թվականի մարտի 29-ին, ինչից հետո կսկսվի անցումային շրջանը, որը կետեւի մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am