Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հույս ունեմ, որ նորեկները նոր որակ կտան թիմին. Վարազդատ Հարոյան

Հույս ունեմ, որ նորեկները նոր որակ կտան թիմին. Վարազդատ Հարոյան

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը լիահույս է, որ նորեկներ նոր որակ կբերեն ընտրանի:

«Վարդան Մինասյանի հետ միայն լավ հուշեր են մնացել: Շատ լավ խաղեր ենք անցկացրել նրա գլխավորությամբ: Առաջին մարզումը նրա վերադարձից հետո շատ լավ անցավ: Լավ կպատրաստվենք առաջիկա ընկերական խաղերին: Առավել կարևոր խաղեր ունենք սեպտեմբերից նոյեմբեր: Նորեկներին առաջին մարզումից հետո չճանաչեցի որպես ֆուտբոլիստների: Հույս ունեմ, որ նորեկները նոր որակ կտան թիմին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց Հարոյանը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մայիսի 29-ին կմրցի Մալթայի հետ, ապա՝ հունիսի 4-ին ուժերը կչափի Մոլդովայի հավաքականի հետ։ Երկու խաղերը կկայանան Ավստրիայում։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am