Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ատեստավորման արդյունքում բարձր գնահատականներ ստացած ուսուցիչների աշխատավարձերը կբարձրանան

Ատեստավորման արդյունքում բարձր գնահատականներ ստացած ուսուցիչների աշխատավարձերը կբարձրանան

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուսուցիչների ատեստավորման գործընթացում որոշակի փոփոխություններ և վերանայումներ կլինեն: Տարիների ընթացքում ատեստավորման արդյունքում բարձր գնահատականներ ունեցող ուսուցիչները կունենան առավելություն՝ բարձր աշխատավարձի տեսքով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այս մասին ասաց հանրակրթական դպրոցների տնօրենների հետ հանդիպմանը:

«Ուսուցիչների ատեստավորումը ավանդաբար կրել է ձևական բնույթ: Ոչ ոք դրանից չի կտրվել: Տեղի է ունենալու փոփոխություն, արդեն կա նախագիծ: Խնդիրներ ունեցող ուսուցիչները հնարավորություն կունենան նորից անցնել այդ ատեստավորումը: Սակայն եթե ձախողումները շարունակական բնույթ կրեն, այդ մասնագետները չեն շարունակի դասավանդել դպրոցներում»,-ասաց նախարարը:

Վերանայումների և նոր համակարգի շնորհիվ ատեստավորմանը տարիներ շարունակ բարձր արդյունքներ արձանագրած ուսուցիչների աշխատավարձերը կբարձրանան մոտ 50 տոկոսով: Հարությունյանի խոսքով՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը ևս հավանություն է տալիս դրան:

Նախարարին կից կստեղծվի նաև կրթության ոլորտի փորձագետների խորհուրդ: Այդ խորհուրդը կհավաքվի տարվա մեջ մի քանի անգամ: Դրա կազմում կլինեն մասնավոր դպրոցների տնօրեններ: Նախարարի կարծիքով՝ մասնավոր դպրոցներում դրական մեծ փորձ կա, որը պետք է բերել հանրակրթության ոլորտ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am