Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայտնի է Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի ժյուրիի պատվավոր նախագահի անունը

Հայտնի է Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի ժյուրիի պատվավոր նախագահի 
անունը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհ մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկին Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի ժյուրիի պատվավոր նախագահն է։ Մեր ժամանակների մեծագույն երաժիշտը մրցույթի օրերին լինելու է Հայաստանում և ժյուրիի անդամների հետ բացահայտելու է մրցույթի լավագույն թավջութակահարին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մաեստրո Պենդերեցկին, անդրադառնալով Խաչատրյանի մրցույթին, նշել է. «Ես վստահ եմ, որ Խաչատրյանի անունը կրող մրցույթն իր ուրույն տեղն է գրավելու աշխարհի մեծագույն մրցույթների մեջ։ Այն շատ լավ հնարավորություն է իրենց կարիերան սկսող երաժիշտների համար»։

Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթը կմեկնարկի հունիսի 6-ին։ Յոթ օրում ժյուրին ինը երկիր ներկայացնող 16 թավջութակահարներից կորոշի լավագույնին։

1-ին մրցանակակիրը կստանա դրամական պարգև՝ 15 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, 2-րդ տեղը զբաղեցրած երաժիշտը կարժանանա 10 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ մրցանակի, իսկ երրորդ մրցանակակիրը՝ 5 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ պարգևավճարի։ Կշնորհվեն են նաև մի շարք հատուկ մրցանակներ:

Ա. Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը 2013 թվականից Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) անդամ է, հայկական միակ մրցույթը, որ արժանացել է նման պատվի և անցկացվում է համաշխարհային այս կառույցի չափորոշիչներով։

Մրցույթը կյանքի է կոչվում ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերի շնորհիվ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am