Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Երևանի ՋԷԿ»-ի վերազինման ծրագիրը կկրճատի բնական գազի տեսակարար ծախսը

«Երևանի ՋԷԿ»-ի վերազինման ծրագիրը կկրճատի բնական գազի տեսակարար ծախսը

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսին կմեկնարկի «Երևանի ՋԷԿ»-ի գործող էներգաբլոկի վերազինման ծրագիրը, որը թույլ կտա բարելավել կայանի աշխատանքի արդյունավետությունը։ Կկրճատվի մասնավորապես էլեկտրաէներգիայի արտադրության համար օգտագործվող բնական գազի տեսակարար ծախսը։ Կավելանա նաև էներգաբլոկի հզորությունը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Տեխնիկական վերազիման արդյունքում ակնկալվում է, որ շուրջ 7 ՄՎտ-ով կհամալրվի կայանի հզորությունը՝ 220-ից հասնելով 227 ՄՎտ-ի, վառելիքի տեսակարար ծախսերը 258,1 գր/կՎտժ-ից կնվազեն մինչև 252,8 գր/կՎտժիէներգաբլոկի ՕԳԳ-ն կբարձրանա 1%-ով, էլեկտրաէներգիայի օգտակար առաքումը կավելանա 59,5 մլն. ԿՎտ. Ժ-ով, որը գործող սակագնի պայմաններում համարժեք է ավելի քան 1,2 մլրդ դրամի։

Տեխնիկական վերազինումից հետո կայանի կապիտալ նորոգման ժամկետը կերկարաձգվի 2 տարով՝ 4-ից դառնալով 6 տարի, որը կնպաստի էներգաբլոկի շարունակական աշխատանքի ժամանակահատվածի ավելացմանը:

Հիշեցնենք, որ «Երևանի ՋԷԿ»-ի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկը շահագործմանն է հանձնվել 2010 թ.-ին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am