Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բեյոնսեն եկեղեցի Է գնել իր համար

Բեյոնսեն եկեղեցի Է գնել իր համար

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի երգչուհի Բեյոնսեն Նոր Օռլեանում իր համար եկեղեցի Է գնել 850 հազար դոլարով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է TMZ հրատարակությունը: Նշվում Է, որ շենքի մակերեսը կազմում Է մոտավորապես 700 քառակուսի մետր: Եկեղեցին կառուցվել Է 1900 թվականին, բայց արդեն մի քանի տարի այն որպես տաճար չԷր օգտագործվում:

Պորտալի տեղեկատվության համաձայն, եկեղեցուց ոչ հեռու ապրում Է երգչուհու քույրը՝ Սոլանժը: Մի քանի շաբաթ առաջ Բեյոնսեի եկեղեցում տեղի Է ունեցել առաջին ժամերգությունը, որին 900-ից ավելի մարդ Էր եկել: Սոցցանցերի օգտատերերի կարծիքով՝ երգչուհին ինքն Է երգելու պատարագներին, մինչդեռ փոփ-դիվան չի մեկնաբանել իր գնումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am