Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մահացել Է հոլիվուդյան ֆիլմերի փոսթերների ստեղծող Բիլ Գոլդը. THR

Մահացել Է հոլիվուդյան ֆիլմերի փոսթերների ստեղծող Բիլ Գոլդը. THR

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայիսի 20-ին 97 տարեկան հասակում մահացել Է ամերիկացի նկարիչ, հոլիվուդյան կինոնկարների փոսթերների ստեղծող Բիլ Գոլդը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Hollywood Reporter հանդեսը՝ վկայակոչելով ընտանիքի պաշտոնական ներկայացուցչին: Նրա տվյալներով՝ նկարիչը վախճանվել Է Օլդ Գրինվիչ քաղաքում (Քոնեքթիքութի նահանգ)՝ իր տանը բնական պատճառներից: Նկարչի ամենահռչակավոր գործերն են դարձել «Կասաբլանկա» (Casablanca, 1942), «Լարովի նարինջը» (A Clockwork Orange, 1972) եւ «Սատանային վտարողը» (The Exorcist, 1973) ֆիլմերի փոսթերները: Կինոարտադրության բնագավառում իր 70-ամյա կարիերայի ընթացքում Բիլ Գոլդը մասնակցել Է ավելի քան 2 հազար փոսթերների ստեղծմանը:

Նկարիչն աշխատել Է կինոյի այնպիսի գործիչների հետ, ինչպիսիք են Ալֆրեդ Հիչքոքը, Քլինթ Իսթվուրդը, Ֆեդերիկո Ֆելինին եւ Մարտին Սքորսեզեն: Թոշակի անցնելուց առաջ Գոլդի վերջին գործը դարձել Է «Ջ. Էդգար» (J. Edgar, 2011) կինոնկարը՝ նվիրված ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի առաջին տնօրեն Ջոն Էդգար Հուվերին: Կինոնկարում գլխավոր դերը խաղացել Է դերասան Լեոնարդո Դի Կապրիոն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am