Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանի հրաձգության առաջնությունում պայքարի մեջ են մտնում երիտասարդները  

Հայաստանի հրաձգության առաջնությունում պայքարի մեջ են մտնում երիտասարդները

 

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկում է Հայաստանի գնդակային հրաձգության երիտասարդների առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մայիսի 18-20-ը տեղի կունենա գնդակային հրաձգության ՀՀ երիտասարդների առաջնությունը: Մեկնարկային օրը` ժամը 16.00-ին, նախատեսված է միայն առաջնության բացման հանդիսավոր արարողությունը: 

Մայիսի 19-ին մարզիկները կմրցեն օդամղիչ հրացան 10 մ տղաներ և աղջիկներ՝ 60 կրակոց և վազող թիրախ 10 մ տղաներ և աղջիկներ՝ 30+30 կրակոց, իսկ մայիսի 20-ին՝ օդամղիչ ատրճանակ 10 մ տղաներ և աղջիկներ՝ 60 կրակոց և վազող թիրախ 10 մ խառը վազք տղաներ և աղջիկներ՝ 2x20 կրակոց մրցաձևերում: 

Առաջնության փակման և պարգևատրման արարողությունը տեղի կունենա մայիսի 20-ին ժամը 15.30-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am