Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԴԱՀԿ ծառայությունում հայտնաբերված խախտումները ՀՀ գլխավոր դատախազությունում մանրամասն ուսումնասիրության են արժանանում

ԴԱՀԿ ծառայությունում հայտնաբերված խախտումները ՀՀ գլխավոր 
դատախազությունում մանրամասն ուսումնասիրության են արժանանում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի 2017թ. օգոստոսի 28-ի որոշման հիման վրա ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկա­դիր կատարման ծառայությունում իրականացվել է 2016-2017թթ. ընթացքում պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման, բյուջետային մուտ­քերի ապահովման և սեփականության կառավարման նկատմամբ վերահսկո­ղություն: Արդյունքների վերաբերյալ  հաշվետվու­թյունը հարակից փաստաթղթերով 2018թ. մարտի 22-ին ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախա­զություն, որտեղ ուսումնասիրության արդյունքում ի հայտ են բերվել քրեաիրա­վական, գույքային և կազմակերպաիրավական բնույթի խախտումներ:  Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

Արդեն տեղեկացվել է, որ ՀՀ գլխավոր դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 315-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է 4 քրեական գործ՝ խաբեու­թյան եղանակով վարչական տուգանքները վճարելուց խուսափելու, այդ կերպ առանձնապես խոշոր չափերի վնաս  պատճառելու և պետա­կան ծառայություն իրականացնող պատասխա­նատու պաշտոնատար անձանց կողմից այլ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական անփու­թություն կատարելու դեպքերի առթիվ:  

Հարուցված քրեական գործերը նախաքննություն կատարելու համար ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն: 

Արձանագրված մյուս խախտումների հետ կապված՝ գրություններ են ուղարկվել ՀՀ հաշվեքննիչ պալատ, ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» և ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություններ՝ դրանք հիմնավորող լրացուցիչ փաստաթղթեր և նյութեր ներկայացնելու պահանջով: 

Ի պատասխան դրանց ստացված լրացուցիչ փաստաթղթերը և նյութերը կուսումնասիրվեն և դրանց հիման վրա արձանագրված մյուս խախտումներին ևս կտրվեն անհրաժեշտ գնահատականներ: Բացի այդ կկիրառվեն դատախազական ներգործության անհրաժեշտ միջոցներ, մասնա­վորա­պես՝ պետական շահերի խախտման պատճառները և նպաստող պայ­ման­ները վերացնելուն ուղղված  միջնորդագրեր կներկայացվեն ՀՀ ոստիկա­նու­թյան «Ճանապարհային ոստիկանության» և ՀՀ արդարադատության նախարա­րու­թյան դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություններ, որոնց վերաբերյալ ևս հասարակությանը պատշաճ կտեղեկացվի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am