Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Օգոստոս

ՊԵԿ նախագահ նշանակվեց Դավիթ Անանյանը

 ՊԵԿ նախագահ նշանակվեց Դավիթ Անանյանը

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը սեփական դիմումի համաձայն ազատվեց պաշտոնից: Կառավարության մեկ այլ որոշմամբ ՊԵԿ նախագահ նշանակվեց Ֆինանսների արդեն նախկին փոխնախարար Դավիթ Անանյանը:

«Պարոն Հարությունյանը երեկ մեզ հանդիպման ընթացքում հայտնել է հրաժարական տալու մտադրության մասին: Փոխադարձ համաձայնությամբ որոշել ենք, որ այսօր այդ որոշումը կկայացվի և մենք կնշանակենք ՊԵԿ նոր նախագահ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:  Կառավարության ղեկավարը շնորհակալություն հայտնեց Վարդան Հարությունյանին գործունեության համար  և շնորհավորեց ՊԵԿ նորանշանակ նախագահին:

Վարդան Հարությունյանը շնորհակալություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին իր դիմումն ընդունելու և աշխատանքից ազատելու համար: Ըստ Հարությունյանի, ընթացիկ տարվա առաջին չորս ամիսների ընթացքում եկամուտների հավաքագրումը պետական բյուջեում նախատեսվածից ավելի է 14 մլրդ դրամով: Հարությունյանը շնորհավորեց կառավարության նոր կազմին և ընդգծեց, որ իր ներուժը վերջինս կարող է օգտագործել կառավարության ցանկացած ծրագիր իրականացնելիս:

Անդրադառնալով եկամուտների հավաքագրման մասին Հարությունյանի տեղեկատվությանը՝ վարչապետը նկատեց, որ նա ակնարկում է այդ աճը ավելացնելու հնարավորության մասին:

«ՊԵԿ նորանշանակ նախագահն էլ նշեց, որ դա ինքն ընկալում է բարի ցանկություն: Արձանագրում ենք, որ մեր կառավարությունը բարի ցանկությունների իրականացման կառավարություն է»,,- ասաց Փաշինյանը:  




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ