Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հազարից ավելի երեխաներ են վերքեր ստացել Գազայի հատվածում բողոքների սկսվելուց ի վեր. ՅՈւՆԻՍԵՖ

Հազարից ավելի երեխաներ են վերքեր ստացել Գազայի հատվածում բողոքների սկսվելուց ի վեր. ՅՈւՆԻՍԵՖ

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հազարից ավելի երեխաներ են վերքեր ստացել Գազայի հատվածի սահմանին բողոքների սկսվելուց ի վեր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՅՈւՆԻՍԵՖ):

«Մարտի 30-ից հազարից ավելի երեխաներ են վերքեր ստացել Գազայի հատվածում գործադրված բռնության հետեւանքով: Այդ վերքերից շատերը ծանր են եւ կարող են հանգեցնել լուրջ բարդությունների, ներառյալ անդամահատումը»,-ասված Է հաղորդագրության մեջ: ՅՈւՆԻՍԵՖ-ը նշում Է, որ Գազայի հատվածի սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձությունները հանգեցրել են այդ շրջանի առողջապահության համակարգի ծանրաբեռնվածության ուժեղացմանը, որը տուժում Է Էլեկտրականության մշտական անջատումներից, վառելիքի, դեղորայքի եւ բժշկական սարքավորումների անբավարարությունից:

Հիվանդանոցները գլուխ չեն հանում ծանր վերքերով պացիենտների թվաքանակի աճից: Մայիսի 16-ին ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը բժշկական հումանիտար օգնությամբ, այդ թվում՝ հակաբիոտիկներով, երկու բեռնատար Է հասցրել Գազա: Օգնությունը պետք Է բավարարի 70 հազար մարդու: ՅՈւՆԻՍԵՖ-ը կոչ Է անում բոլոր կողմերին՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Գազայի հատվածում երեխաներին պաշտպանելու համար: Գազայի հատվածում մայիսի 14-ին բողոքի ակցիաներ են անցկացվել Իսրայելի կազմավորման 70-րդ տարեդարձի եւ ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու ֆոնին:

Իսրայելացի զինվորները կրակ են բացել բողոքի ակցիաների մասնակիցների վրա, ինչի հետեւանքով զոհվել Է առնվազն 61 պաղեստինցի, տուժածների թիվը հասել Է 2,7 հազարի: Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը եռօրյա սուգ Է հայտարարել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am