Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ներկայացվել է աշխարհի առաջնության եզրափակիչի մասնակից Ուրուգվայի հավաքականի ընդլայնված կազմը  

Ներկայացվել է աշխարհի առաջնության եզրափակիչի մասնակից Ուրուգվայի 
հավաքականի ընդլայնված կազմը

 

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Ուրուգվայի ազգային թիմը ներկայացրել է ֆուտբոլի 2018 առաջնության ընդլայնված հայտացուցակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հարավամերիկացիները Ռուսաստան կժամանեն հետևյալ կազմով. դարպասապահներ՝ Ֆերնանդո Մուսլերա, Մարտին Սիլվա, Մարտին Կամպանյա,
պաշտպաններ՝ Դիեգո Գոդին, Խոսե Մարիա, Սեբաստիան Կոատես, Մաքսի Պերեյրա, Գաստոն Սիլվա, Մարտին Կասերես, Գիլերմո Վարելա, կիսապաշտպաններ՝ Նայտան Նանդես, Լուկաս Տորեյրա, Գաստոն Ռամիրես, Մատիաս Վեսինո, Ֆեդերիկո Վալվերդե, Ռոդրիգո Բենտանկուր, Կառլոս Սանչես, Ջորջիան դե Արակաետա, Դիեգո Լակսալյտ, Կիստիան Ռոդրիգես, Ուրետա, Նիկոլաս Լոդեյրո, հարձակվողներ՝ Կրիստիան Ստուանի, Մաքսիմիլիանո Գոմես, Էդինսոն Կավանի, Լուիս Սուարես:

«Մունդիալ-2018»-ը կընդունի Ռուսաստանը: Աշխարհի առաջնության խաղերը հյուրընկալող բոլոր 12 քաղաքներում կանցկացվեն տոնական միջոցառումներ: Ֆուտբոլի 2018 թվականի աշխարհի առաջնությունը կմեկնարկի հունիսի 14-ին, իսկ եզրափակիչ հանդիպումը կկայանա հուլիսի 15-ին: Խաղերը կընդունեն 12 մարզադաշտեր Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում, Կազանում, Եկատերինբուրգում, Սարանսկում, Սոչիում, Սամարայում,  Դոնի Ռոստովում, Կալինինգրադում, Նիժնի Նովգորոդում, Վոլգոգրադում: Կիսաեզրափակիչ երկու հանդիպումները կկայանան Սանկտ-Պետերբուրգում և Մոսկվայում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am