Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կամո Արեյանը քաղաքապետարանի շենք ներխուժած ակտիվիստներին առաջարկեց Տարոն Մարգարյանի հետ հանդիպել մեծ դահլիճում

Կամո Արեյանը քաղաքապետարանի շենք ներխուժած ակտիվիստներին առաջարկեց 
Տարոն Մարգարյանի հետ հանդիպել մեծ դահլիճում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը մայրաքաղաքի 2800-ամյակին նվիրված այգում ծառերի հատման դեմ բողոքող ակտիվիստներին կոչ արեց լքել քաղաքապետարանի շենքը, քննարկում կազմակերպել մեծ դահլիճում, որին մասնակից կլինի նաև Տարոն Մարգարյանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, քաղաքապետարանի շենք ներխուժած ակտիվիստներին մինչ այդ նույն առաջարկն արել էր նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, սակայն ակտիվիստները մերժեցին այդ առաջարկը:

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը մոտեցավ և զրուցեց ակտիվիստներից մեկի հետ` ընդգծելով, որ իրենք անտարբեր չեն քաղաքացիների բարձրացրած խնդիրների նկատմամբ, սակայն ցանկություն հայտնեց, որպեսզի երկխոսությունը կայանա ավելի քաղաքակիրթ պայմաններում: «Ես շատ կցանկանայի, որ այս երկխոսությունը կայանար հանգիստ մթնոլորտում, մեծ դահլիճում:  Նստեք, ձեր հարցադրումները արեք, քաղաքապետն էլ գա հանգիստ մթնոլորտում պատասխանի ձեր հարցերին: Սա է մեր խնդրանքը: Մենք անտարբեր չենք ձեր հանդեպ, այս երևույթի հանդեպ, քաղաքացին ունի պահանջ, նստենք քաղաքակիրթ ձևով լսենք իրար»,- ասաց Արեյանը:

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը ևս մեկ անգամ վստահեցրեց, որ Տարոն Մարգարյանը և քաղաքապետարանի շենքում որևէ մեկն անտարբեր չէ այն հարցերի նկատմամբ, որ բարձրացնում են քաղաքացիները:

Կամո Արեյանի հետ զրուցող ակտիվիստն ընդգծեց, որ քաղաքապետարանի շենք մտած անձինք ինքնաբուխ են հավաքվել, յուրաքանչյուրը իր դիրքորոշումն ունի, ուստի ինքը միանձնյա որոշում չի կարող կայացնել: Նա խոստացավ առաջարկը քննարկել և տեղյակ պահել հետագա քայլերի մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am