Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Թանգարանների միջազգային օրը Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում ցուցահանդեսներ և համերգներ կանցկացվեն

Թանգարանների միջազգային օրը Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում 
ցուցահանդեսներ և համերգներ կանցկացվեն

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թանգարանների միջազգային օրը` մայիսի 18-ին`ժամը 14.00-ին Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում կբացվի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի սաների աշխատանքների ցուցահանդես` «Ես մի ծիլն եմ քո արտի, ես մի զարկն եմ քո բազկի» խորագրով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մայիսի 19-ին ժամը 17:30-ին տուն-թանգարանում տեղի կունենա համերգ` նվիրված Սարդարապատի հերոսամարտի հաղթանակին: Համերգին կմասնակցեն Երևանի թիվ 1 արհեստագործական ուսումնարանի  սաները: Նույն օրը 18:30-19:30-ին կանցկացվի համերգային ծրագիր «Վասպուրիկ» մարիոնետների թատրոնի սաների կատարմամբ: 19:00-ին  «Street Art» ոճի նկարիչ-արվեստագետ Սյուզի Հակոբյանի և այցելուների մասնակցությամբ նկարչական միջոցառում կիրականացվի:
19:30-20:30-ին վոկալ երաժշտության երեկոյի ընթացքում հանդես կգան պատանի կատարողներ: 20:30-21:30-ին տեղի կունենա համերգ երիտասարդ երաժիշտներ Էդգար Ենգիբարյանի (կիթառ) և Գնել Հարությունյանի (ֆլեյտա) մասնակցությամբ:
22:00-22:30  կանցկացվի վոկալ համերգ, որտեղ ելույթ կունենա Լիանա Մելքոնյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am