Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Իրաքում «լռության օր Է» խորհրդարանական ընտրությունների նախօրյակին

Իրաքում «լռության օր Է» խորհրդարանական ընտրությունների նախօրյակին

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի ամբողջ տարածքում մայիսի 11-ին «լռության օր Է» խորհրդարանական ընտրություններից մեկ օր առաջ, որի ընթացքում արգելված Է ցանկացած նախընտրական քարոզչություն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Դրան նախորդել Է իրաքյան բազմաթիվ քաղաքական դաշինքների մեկամսյա ակտիվ քարոզչությունը, որոնք պայքարում են օրենսդիր ժողովի տեղերի համար: Ընտրություններում հաղթող պատգամավորների կոալիցիան պետք Է կազմի կառավարություն, որը երկիրը կկառավարի հաջորդ չորս տարում:

Մայիսի 10-ին Իրաքում տեղի Է ունեցել վաղաժամկետ քվեարկություն: Դրան մասնակցել են իրաքցի զինծառայողները, ոստիկանության, անվտանգության մյուս ուժերի, ինչպես նաեւ փեշմերգա քրդական կազմավորումների ներկայացուցիչները: Նաեւ քվեարկությանը մասնակցել են Իրաքի բանտերի կալանավորները եւ հիվանդանոցներում բուժում անցնող մարդիկ: Տեղական ընտրական հանձնաժողովի տվյալներով մասնակցությունը կազմել Է 76 տոկոս: Իրաքի խորհրդարանի ընտրություններին, որոնք տեղի կունենան մայիսի 12-ին, մասնակցում են 320 քաղաքական կուսակցություններ, կոալիցիաներ եւ ընտրական ցուցակներ: Իրաքում 2014 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցել են ավելի քան ինը հազար թեկնածուներ:

Սրանք առաջին խորհրդարանական ընտրություններն են, որոնք Իրաքում տեղի կունենան 2017 թվականին «Իսլամական պետություն» խմբավորման պարտությունից հետո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am