Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բեռլինը գործընկերների հետ քննարկում Է Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների հետեւանքները

Բեռլինը գործընկերների հետ քննարկում Է Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների հետեւանքները

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիան գործընկերների հետ քննարկում Է ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցների սահմանման հնարավոր հետեւանքները միջուկային գործարքից Վաշինգտոնի դուրս գալուց հետո: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, ԳԴՀ-ի Էկոնոմիկայի եւ Էներգետիկայի նախարար Պետեր Ալտմայերը հայտարարել Է Deutschlandfunk ռադիոկայանին տված հարցազրույցում, որը հրապարակվել Է մայիսի 11-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք քննարկում ենք, թե ինչպիսին կլինեն տնտեսական հետեւանքները, ինչպես կարելի Է խուսափել Գերմանիայում աշխատատեղերի համար բացասական հետեւանքներից: Այստեղ մենք աշխատում ենք ԵՄ-ի, Եվրահանձնաժողովի հետ միասին»,-ասել Է նա: Ալտմայերի խոսքով՝ ԳԴՀ-ն ձգտում Է իրավական անվտանգություն ապահովել իր ֆիրմաների համար:

Նախարարը նախազգուշացրել Է Էսկալացիայի սաստկացումից, անորոշությունից, որոնք, վերջին հաշվով, «բացասական ազդեցություն կունենան ոչ միայն քաղաքական տեսակետից, այլեւ կազդեն համաշխարհային տնտեսության զարգացման վրա»:

Ալտմայերը վաղաժամ Է համարում Իրանի նկատմամբ պատժամիջոցներին վերադառնալը: «Մենք պետք Է խորհրդածենք՝ հարկավոր Է արդյոք Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանել, երբ ընդհանրապես չի կարելի արձանագրել, որ խախտվել Է (միջուկային գործարքի վերաբերյալ) համաձայնագիրը»,-ասել Է նա: Նախարարը մատնանշել Է, որ «եվրոպացիները չունեն դրա որեւիցե համոզիչ ապացույց» եւ ասել Է, որ Իրանի հետ կնքված գործարքի ապագան քննարկվում Է «բոլոր կողմերի հետ, այդ թվում՝ Ռուսաստանի եւ Չինաստանի հետ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am